Երկու հիշարժան դեպք մեկ օրվա ընթացքում

7

Այսօր Աննան այգի չեկավ: Չգիտեմ՝ ինչ է պատահել: Ամեն օր Աննան ինձ սպասում էր նույն տեղում, ամեն օր, իսկ այսօր չկար:

Շատ ուժեղ քամի էր փչում՝ հեռվից բերելով ծովի հոտը: Ծով երբեք չեմ տեսել, բայց նրա բույրը կտարբերեմ հազարավոր այլ բույրերից, չէ՞ որ հենց ծովի հոտի մեջ է թաքնված երիտասարդներին հատուկ ազատության շունչը: Թե ինչու՜ Աննան չեկավ. նրան այս նոր հոտը և զգացումը շատ դուր կգային:

Ես որոշեցի սպասել նրան և մնացի այնքան, մինչև արևը մայր մտավ, ձայները լռեցին, իսկ շրջակայքում տարածվեց ընթրիքի հոտը, իսկ Աննան չեկավ…

Երբ տուն վերադարձա, մայրս շատ բարկացավ: Բայց նա ինձ վրա երբեք երկար չի բարկանում: Այդ օրը նա ինձ սովորեցնում է իր հայտնի կրուասանները պատրաստել: Վաղը նորից կգնամ այգի: Հուսով եմ, Աննան կգա:

ՀԳ. Այն ժամանակ, երբ գրում էի այս գրառումը, պատկերացում անգամ չունեի, որ այդ օրը 2 ամենակարևոր դեպքերը տեղի ունեցան փոքրիկ Լուիի կյանքում. այն, որ ես սովորեցի կրուասաններ պատրաստել և հետագայում բոլոր իմ պատրաստած համեղ ուտեստները նվիրել Աննային:

Advertisements

Տարին հիասքանչ է սկսվել

Ամանորի նախաշեմին ես և Աննան հաճախ էինք հանդիպում: Այս ընթացքում իմ ու իր միջև մի անտեսանելի կապ էր ստեղծվել, և այն ամրանում էր յուրաքանչյուր հանդիպման ընթացքում: Մեզ միավորում էին մեր հետաքրքրությունները, մեր մտքերը և ամենակարևորը՝ սերը բույրերի նկատմամբ:Loui Charden post cards final

Աննան մեր շփման ըթնացքում իմ առջև բացեց բոլորովին նոր զգացումներ և նոր հորիզոններ: Հիշում եմ, երբ մենք ճնճղուկի հետ միասին զարդարում էինք ամանորյա տոնածառը, նա ինձ սովորացրեց այն ճիշտ ձևավորել, իսկ երբ նվերներ էինք պատրաստում, Աննան առաջարկեց ճնճղուկին փայտե տնակ նվիրել. միայն թե տեսնեիք, թե ինչպես էր թռչկոտում և ծլվլլում ճնճղուկը, երբ նվիրեցինք այդ տնակը:

Արձակուրդներին մենք ամեն օր միասին էինք անցկացնում` խոսելով, քայլելով, խաղալով: Աննան, կարծես, սկսել էր աշխարհը տեսնել իմ աչքերով և գնահատում էր այն ամենը, ինչ ես եմ գնահատում:

Ասում են Ամանորին երազանքները իրականանում են, ես համաձայն չեմ այդ մտքի հետ, Ամանորին նոր երազանքներ են ի հայտ գալիս՝ ավելի՛ խելագառ, ավելի՛ հաճելի: Այս տարվա իմ երազանքը ես արդեն պահել եմ. ուզում եմ, որ այսպիսի օրեր մենք հաճախ ստեղծենք՝ անկախ Ամանորից:

Դեռ շատ բան կա անելու այս տարի

Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես և Աննան որոշել ենք, որ մինչև այս տարվա վերջ կուսումնասիրենք ամբողջ քաղաքը և դրա շրջակայքը: Յուրաքանչյուր նոր օրը վերածվում է նոր արկածի, յուրաքանրյուր օր մենք բացահայտում ենք նոր շենքեր, այգիներ ու ծանոթանում բազում հետաքրքիր մարդկանց հետ:

Ես հասկացա, որ ընկերների հետ անցկացրած ժամանակը և ապրած արկածները հետագայում վերածվում են ամենահարազատ և թանկ հուշերի:

Ես ու Աննան դեռ այնքան բան ունենք միասին անելու, ուզում եմ, որ այս տարին երբեք չվերջանա:

1 (43)

Ծննդյան ամենալավ նվերը

1 (47)Այսօր՝ իմ ծնունդի հաջորդ օրը, Աննայնին վերջապես հաջողվեց ինձ համոզել դուրս գալ այգու սահմաններից, և նա ինձ նվիրեց ամենահիասքանչ նվերը, որը ես կարող էի ստանալ իմ ծնունդի առթիվ՝ անմոռանալի տպավորություններ քաղաքի մասին:

Մենք ոտնատակ տվեցինք ամբողջ քաղաքը: Իհարկե՛, մենք որսում էինք նոր բույրեր, և այս անգամ որսը իսկապես հաջողվեց: Քաղաքի ծայրամասում գտնվող տների մոտ կարելի էր զգալ կենցաղի հոտը: Այո՛, հենց կենցաղի հոտը, որը բաղկացած է բազում այլ հոտերից և նույնիսկ մի քանիսի բացակայության դեպքում կկորցնի իր տպավորիչ ազդեցությունը:

Քաղաքի կենտրոնի նեղ փողոցներում ես զգացի հանգստության հոտը, և շրջակայքում գտնվող բոլոր մարդիկ ակամայից դարձել էին այդ հոտի գերիները, և ոչինչ նրանց չէր հուզում: Չէ՞ որ դա կեսօր էր, և շտապելու կամ նյարդայնանալու ոչ մի ազդեցիկ պատճառ չկար, իսկ մանր-մունր անհանգստությունները հեշտությամբ խորտակվում էին այս հանգստության հոտի մեջ:

Ես ձեռք բերեցի նոր ընկերներ

1 (54)Աննային շատ զարմացրեց և հետաքրքրեց իմ յուրահատուկ աշխարհընկալումը, և մենք հաճախ ուղղակի նստում էինք որևիցե տեղ, փակում աչքերը և փորձում հետաքրքիր բույրեր որսալ:

Վերջապես ես գտա այն մարդուն, ով իսկապես ուզում է տեսնել աշխարհն իմ աչքերով, և ես երջանիկ եմ:

Պարզվում է, որ երջանիկ լինելու համար շատ բան հարկավոր չէ` պարզապես քեզ հասկացող ընկերներ, հաճելի միջավայր և թարմ թխվածքի բույր:

Ժամանակը Աննայի հետ

  cropped-1-32.jpgԱննան այսօր արդեն սպասում էր ինձ, բայց նա միայնակ չէր. ճնճղուկը վստահ դիրքավորվել էր նստարանի դիմաց: Ես մոտեցա և բարևեցի նրան, կարծես մենք վաղեմի ընկերներ լինեինք, հանեցի պայուսակի մեջ եղած համեղ թխվածքները և…

Ես չգիտեմ, թե ինչ կարելի է անել անսպասելիորեն իմ կյանք մտած նոր ընկերոջ հետ միասին: Աննան էլ չգիտեր, այդ պատճառով մենք ուղղակի խոսում էինք ամեն ինչից, քայլում այգում, խաղում տարբեր հետաքրքիր խաղեր, ուսումնասիրում այգին, որտեղ կային շատ տարօրինակ բույրեր, որոնց երբեք չէի հանդիպել: Այդ պահին ես ինձ զգում էի ամենաերջանիկ մարդը այս աշխարհում, և այս ամենը շարունակվում էր մինչև այն պահը, երբ Աննան նայեց ժամացույցին և շտապեց տուն:

Գնալուց առաջ նա մի պահ շրջվեց և իր քնքուշ ձայնով ասաց.

-Ես երազում եմ սովորել մայրիկիդ բաղադրատոմսը: – և Աննան հեռացավ՝ արևի մեջ ողողելով մազերը, իսկ ես մտածեցի, որ եթե բույրը կարող է պայծառ լինել, ապա նրա բնական բույրն ամենապայծառ բանն է, որ ես երբևէ զգացել եմ:

Անհամբեր սպասում եմ մեր մյուս հանդիպմանը:

Հանդիպում Աննայի հետ

Այսօր առավոտյան սովորությանս համաձայն գնացի այգի և այգուց անմիջապես շտապեցի տուն, որ պատմեմ մի զարմանալի իրադարձության մասին:

Ես, ինչպես միշտ, նստած էի իմ սիրելի ծառի տակ դրված իմ սիրելի նստարանին, ուր ոչ ոք այդ ժամերին չի լինում, արդեն հանել էի կրուասանը, որը հաճելի բույր էր տարածել ամբողջ շրջակայքում, և այն պահին, երբ ես ուզում էի արդեն այն կծել, ինձ մոտեցավ մի աղջիկ: Նա ուներ շատ գեղեցիկ և պարզ դիմագծեր, իսկ մազերի մեջ ուրախ խաղում էին առավոտյան արևը և մեղմ քամին: Նա ժպտում էր, և ժպիտը այնքան մեղմ ու գրավիչ էր, որ ակամայից կորչում էր անծանոթ մարդուն ժպտալու արդյունքում ստեղծված անհարմար զգացումը:

Աղջիկը մոտեցավ ինձ և ասաց.

-Իմ անունն Աննա է, և ինձ  շատ գրավեց քո կրուասանի բույրը:

Ասել, որ ես ապշել էի, նշանակում է ոչինչ չասել, բայց ի՞ նչ էր մնում անել: Ես՝ ինչպես քաղաքակիրթ տղա, նրան մեկնեցի մեկը, նա նստեց իմ կողքին և մենք՝ արդեն երեքով, սկսեցինք վայելել կրուասանները՝ անձայն, բայց հասկանալով, որ մեզ բույրի նման անտեսանելի, բայց միաժամանակ զգալի բան է կապում:

Զարմանալի է, բայց Ճնճղուկը Աննային շատ հավանեց, և նա առանց վախենալու միացավ մեր համեղ զբաղմունքին: Աննան խոստացավ վաղը նույն ժամին նույն տեղում լինել, ես էլ իմ հերթին խոստացա ավելի շատ կրուասաններ բերել:

Երբեք չէի մտածի, որ կրուասանների բույրը կօգնի ինձ նոր ընկերներ գտնել:

10527406_803861409635882_7660678146820353379_n